Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է․ այստեղ է «ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԸ»

Քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիր ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ավելի վաղ հուշահամալիր էին ժամանել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը,  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, դեսպաններ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նշենք, որ Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհն այսօր՝ մայիսի 28-ի առավոտից ոստիկանները փակել են եւ լրագրողների թույլ չեն տալիս բարձրանալ, քանի որ քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր այցելում է Սարդարապատի հուշահամալիր՝ նշանավորելու առաջին հանրապետության օրը։ 

Հիշեցնենք, որ վերջին տարիներին սա դարձել է ավանդույթ, երբ ժողվարչապետի այցի ժամանակ շարքային քաղաքացիների մուտքը համալիր արգելվում է։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.