Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին ջանքեր գործադրել առևանգված զինծառայողներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։
 
Հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.