Բաժին : Հայաստան/Արցախ
Այսօր Արցախը ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում. Ս. Բաբայանի ուղերձը Հանրապետության տոնի առիթով
«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ.
«Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է։
1918 թվականից մինչև մեր օրեր հայոց պետականության գոյությունը պայքա´ր է խորհրդանշել, ապրելու կա´մք և վճռականությու´ն։
Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, ոչ պակաս շրջադարձային օրեր է ապրում, չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ` պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ և սերունդներին ժառանգել անվտանգ ու կայուն զարգացող հայրենիք։
Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը,
Փա՜ռք Արցախի Հանրապետությանը,
Փա՜ռք հայոց պետականությանը։
28 մայիսի, 2023թ․»: