Քննարկվել են ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ-ի թմրամիջոցերի վերահսկման գործակալության միջև փոխօգնության, համագործակցության, հուշագրի կնքման հետ կապված հարցեր

Մայիսի 25-ին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների վերահսկման գործակալության գլխավոր հատուկ գործակալի տեղակալ Ալֆրեդ Պարիզի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել է նախարարությունը։

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցերի վերահսկման գործակալության միջև փոխօգնության, համագործակցության, ինչպես նաև հուշագրի կնքման հետ կապված հարցեր։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր։

 

ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցերի վերահսկման գործակալությունը աջակցություն է հայտնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համար կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.