ՏԿԵ փոխնախարարը հայտարարում է՝ Սոթքի հանքում պետք է կրճատումներ անենք․ ի՞նչ է լինելու այդ մարդկանց հետ հեռավոր Վարդենիսում․ Թագուհի Թովմասյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Սոթքում թեպետ իրավիճակն այս պահի դրությամբ խաղաղ է, բայց որեւէ երաշխիք չկա, որ ամեն պահի կրկին կարող է լարվել: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

 

- Մեկ ամսից ավել է արդեն Սոթքում կրակում են, ցավոք, ունեցանք երեք զոհ: Երբ ես ակցիա իրականացրեցի Ազգային ժողովի ամբիոնից, իմ ահազանգը հենց այդ մասին էր, որ Սոթքում կրակում են, իսկ դուք եկել եք այստեղ ոչ մի բառ չեք խոսում կրակոցների մասին, անխռով դեմքով նստել ու բյուջեի նախագիծ եք քննարկում: Այն, որ իշխանությունն այն ժամանակ ահազանգ չհնչեցրեց եւ պետական մակարդակով միջազգային աղմուկ չբարձրացրեց, դրա համար ունեցանք շատ ավելի մեծ զինատեսակներով հարձակում Սոթքի վրա: Եվ հիմա փաստացի մեկ ամսից ավել է, ինչ հանքի շահագործումը դադարեցված է, ու որեւէ մեկը դրա համար ո՛չ պատասխանատվություն է կրում, ո՛չ փորձում է սոցիալական հարց բարձրացնել: Հակառակը` Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը խրոխտ դեմքով հայտարարում է, թե Սոթքի հանքի պաշարները վաղուց սպառվել էին, պետք է կրճատումներ անենք: Բա դուք այդ մարդկանց հարցն ինչպե՞ս եք լուծելու, որ մոտ 530 քաղաքացու կրճատել եք, ի՞նչ է լինելու նրանց հետ հեռավոր Վարդենիսում, ինչպե՞ս եք զսպելու սոցիալական պայթյունը, դուք ընդհանրապես որեւէ հատիկ պատասխանատվության ունե՞ք: Դե որ բժիշկը դառնա հանքարդյունաբերության ոլորտի համակարգող, մեր վիճակն էլ, երեւի, այս կլինի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.