Ողբերգական ավտովթար Ձորաղբյուրում․ գյուղապետարանի մոտ բախվել են «ԳԱԶ 66»-ն ու Renault-ն․ վերջինս կողաշրջվել է, կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com

Ժամը 19․30-ի սահմաններում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Ձորաղբյուր բնակավայրի գյուղապետարանի հարևանությամբ բախվել են «ԳԱԶ 66» և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, իսկ 1 հոգու էլ Աբովյան բժշկական կենտրոնի օգնության բրիգադը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության՝ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից և ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից։

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ ղեկավար կազմի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Բախման հետևանքով Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.