Հայկ Մարությանը դիմել է Ստեփան Դեմիրճյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, մեր տեղեկություններով, ցանկացել է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել Ստեփան Դեմիրճյանի կուսակցության՝ ՀԺԿ-ի ցուցակով, սակայն մերժում է ստացել Դեմիրճյանից։ Մարությանի շրջապատից մեզ ասացին, որ նախկին քաղաքապետի հաշվարկը հետեւյալն է՝ առաջադրվել չհեղինակազրկված կուսակցությամբ, իսկ Ստեփան Դեմիրճյանի կուսակցության ցուցակով մասնակցության պարագայում ՀԱԿ ակտիվը եւս կաջակցի։ Նշենք, որ, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ չէր, որ Մարությանն իր ցուցակը գլխավորի, բայց Մարությանը նախընտրել է ՀԺԿ-ին դիմել։

 

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր եւ Մարությանի միջեւ զրույց է եղել, բայց մերժել է։ Դեմիրճյանը հետեւյալ պատասխանը տվեց․ «Հայկ Մարությանը, ինչպես նաեւ որեւէ այլ թեկնածու, որը չի հանդիսանում ՀԺԿ անդամ, չի գլխավորելու մեր կուսակցության ցուցակը»։ Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելուն, ապա պարոն Դեմիրճյանը փոխանցեց, որ հարցն առաջիկայում կքննարկեն»:

 

Մանրամասները՝ այստեղ։

Մեկնաբանություններ