Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը. Պուտինը՝ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում

Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության հիմնական շահառուն. այս մասին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այժմ քննարկում էինք մեր երկրների տնտեսական իրավիճակը և վերլուծում, թե ինչպես է ընթանում համագործակցությունը։ Ուզում եմ ընդգծել, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շատ հաջող է ընթանում։ Ինչպես հենց նոր ասաց Ղազախստանի նախագահը, հիմնական շահառուն Հայաստանն է։ Որովհետև Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը։ Որքա՞ն. անցյալ տարի այն կազմել է 12,6%, այս տարի՝ ՀՆԱ-ի 12,1% աճ։ Սա, իհարկե, լուրջ թիվ է։ Շատ լուրջ թիվ»,- ասել է է Պուտինը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախորդ նիստը կայացել է Բիշքեկում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.