Վահան Քերոբյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է երկու երկրի միջև օդային ուղիղ հաղորդակցության հարցը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 
 

Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկու երկրի միջև օդային ուղիղ հաղորդակցության կազմակերպման հնարավորություններին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.