Ձեռնպահ կմնամ դատական ակտի վերաբերյալ որևէ տեսանկյուն ներկայացնելուց․ Մի պաշտպանը՝ Գայանե Հակոբյանի կալանավորման մասին

Որպես մարդու իրավունքների պաշտպան օրենքով սահմանված ուղիղ արգելք ունեմ դատական ակտերի և դատարանների գործունեությանը միջամտելու տեսանկյունից, իսկ այս որոշումը դատարանի կողմից է կայացվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերութանը տված հարցազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանը կալանավորմանը։

 

Գայանե Հակոբյանը կալանավորվել է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։

 

«Բայց ես ինքս հատուկ շեշտադրել եմ և հայտարարության տեքստում եմ հատուկ նշել, որ անհրաժեշտ է առաձնահատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել բացառապես այն դեպքերում, երբ այլընտրանքային խափանամն միջոցները հնարավորություն չեն տալիս ապահովելու անձի պատշաճ վարաքագիծը վարույթ շրջանակներում։ Ես բնականաբար ձեռնպահ կմնամ դատական ակտի վերաբերյալ և դրա հիիմնավորվածության վերաբերյալ որևէ տեսանկյուն և տեսակետ ներկայացնելուց»,- նշեց ՄԻ պաշտպանը:

 

Անահիտ Մանասյանն ասաց, որ իր համար ևս կարևոր է, որպեսզի դատական ակտի բողոքարկման համատեքստում ևս այդ խնդիրն արժանանա առաջնահերթ ուշադրության։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.