«Հիշո՞ւմ ես՝ ինչպես էինք աղոթում փոքրիկ քույր կամ եղբայր ունենալու համար». Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ուշագրավ ընտանեկան տեսանյութ են հրապարակել

Ամերիկաբնակ ձեռնարկատեր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն ու կինը՝ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, հրապարակել են ուշագրավ ընտանեկան տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես են իրենց դստերը հայտնել ընտանիքում սպասվող համալրման լուրը:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը, տեսանյութում 41-ամյա մարզուհին դստերը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանին, ասում է, որ նա շուտով ավագ քույր է դառնալու, ապա ցույց է տալիս կլորիկացած որովայնը:

 

«Հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք աղոթում փոքրիկ քրոջ կամ եղբոր համար: Դե, մենք գնացինք բժշկի, և պարզվեց, որ ես ոչ թե գիրացել եմ, այլ պատրաստվում եմ երեխա ունենալ», - երեխային ասել է Ուիլյամսը, ինչից հետո փոքրիկ Օլիմպիան անչափ ուրախացել է:

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.