Հայաստանը չի մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հակառուսական բանաձևի քվեարկությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ 194 երկրներից միայն 80-ն են աջակցել Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևի ընդունմանը Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային ասամբլեայում։ 

 

ԱՀԿ-ի անդամների պատվիրակությունների մեծ մասը կա՛մ դեմ են քվեարկել այս փաստաթղթին (9), կա՛մ ձեռնպահ են մնացել (52), կա՛մ բացակայել են քվեարկության սրահից (36), կա՛մ ընթացակարգի համաձայն չեն ընդունվել քվեարկության (17):

 

Բանաձևի նախագիծը, որի համահեղինակներն են հիմնականում Ռուսաստանի կողմից ոչ բարեկամ ճանաչված երկրները, նաև Մոլդովան և Վրաստանը, դատապարտում է Մոսկվայի հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Այս նախագծով Մոսկվայի վրա պատասխանատվություն է դրվում Ուկրաինայում առողջապահական վիճակի վատթարացման համար։ Փաստաթղթի տեքստը բովանդակությամբ ու տոնայնությամբ շատ նման է Առողջապահության ասամբլեայում նմանատիպ այլ բանաձևի, որն ընդունվել է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության համար ոչ բարեկամական պետությունների նախաձեռնությամբ։

 

Չորեքշաբթի օրը, բացի Ռուսաստանից, հակառուսական բանաձևին դեմ են քվեարկել 8 երկրներ, այդ թվում՝ Ալժիրը, Բելառուսը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Նիկարագուան և Սիրիան։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հարավային Աֆրիկան։ Քվեարկության ժամանակ նիստերի դահլիճից բացակայում էր 36 պատվիրակություն։ Մասնավորապես, բացակայում էին Ադրբեջանի, Հայաստանի, Սերբիայի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Եվս 17 երկրի, ներառյալ Վենեսուելան, թույլ չի տրվել քվեարկել ԱՀԿ կանոնների և ընթացակարգերի պահպանման հետ կապված պատճառներով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.