Ավելի լավ կլիներ՝ ՖԻՖԱ-ն պայքարեր ռասիզմի դեմ, ոչ թե իմ հոր պատվին մարզադաշտեր անվանակոչեր. Պելեի դուստր

Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի դուստրը՝ Քելի Քրիստինա Նասիմենտոն, խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, երբ վերջինիս հասցեին ռասիստական հայհոյանքներ են հնչել:

 

Քրիստինան ասել է, որ եթե ֆուտբոլային իշխանությունները պայքարեին ռասիզմի դեմ , այլ ոչ թե զբաղված լինեին իր հոր պատվին մարզադաշտեր անվանակոչելով, ապա Վինիսիուսը ստիպված չէր լինի անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցել է իր հայրը 1958 թվականին:

 

«Հորս հուղարկավորության օրը ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն ինձ ասաց, որ աշխարհի բոլոր երկրներին կխնդրի իր անունով մարզադաշտ անվանել։ Ես կարծում եմ, որ դա հիանալի է: Բայց որքա՞ն ավելի լավ կլիներ, եթե հորս ժառանգությունը ոչ թե մարզադաշտերի անունները լիներ, այլ ռասիզմի դեմ շարժում: Ռասիզմի դեմ իրական գործողություն. Մի բան, որը թույլ չէր տա այսօր Վինիսիուսին անցնել այն ամենի միջով, ինչի միջով անցել է հայրս 1958 թվականին»,-ասել է Նասիմենտոն իր սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում:

 
   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.