Հավաքվում ենք հրապարակում․ նա դավաճան եղել է, դավաճան էլ կմնա

«Սիրելի արցախցիներ, այսօրվա իմ օրը ես սկսում եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։ Նստացույց եմ սկսում։ Կոչ եմ անում, հորդորում եմ, բոլորդ հավաքվեք Վերածննդի հրապարակում, միացեք նստացույցին ու այդ սրիկա անձնավորությանը ասեք՝ ոչ»։ Այս մասին քիչ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարեց «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը։


«Ինքը իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից որոշումներ ընդունի։ Ինքը մեզ համար դավաճան եղել է ու հիմա էլ նույն դավաճանն է։ Մեր ազգի մեջ դավաճանը իրավունք չունի պատմական Արցախի համար պատմական որոշումներ կայացնի։ Բոլորդ եկեք, համախմբվեք»,- հավելեց նա։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.