Տավուշի մարզում. հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում. Shamshyan.com

Տավուշի մարզում. հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել դաշտում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

 

 

Ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Խաչատրյանը, վարելով «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան, Երևան - Իջևան - Նոյեմբերյան Մ16 միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում:

 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է «Իջևան» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհար Շահինյանը և հիվանդանոց տեղափոխվող բուժառու 58-ամյա Սամվել Վ.-ն: Բարեբախտաբար վերջիններս նույնպես չեն տուժել: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.