Երևանի կոնյակի գործարանը կարող է դադարեցնել կոնյակի արտահանումը Ռուսաստան. Վահան Քերոբյան

Երևանի կոնյակի գործարանը (արտադրում է «Արարատ» կոնյակը) կարող է դադարեցնել իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտնում է Vesti.ru-ն։

 

Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը մանրամասնել է, որ այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություններ չեն արվել, «սակայն, կարծես թե, դա արդեն պաշտոնական է»։

 

Քերոբյանը խոստովանել է նաև, որ իրավիճակը խնդիրներ կստեղծի տեղի  խաղող մթերողների համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.