36-ամյա վարորդը MAN բեռնատարով հայտնվել է ձորում, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ Shamshyan.com

Ժամը 20:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Նվեր Ե.-ն, իր վարած MAN մակնիշի բեռնատարով, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Գրել է Shamshyan.com-ը։ 

 

Վթարի հետևանքով վարորդ Նվեր Ե.-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտորնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն: Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

 

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.