Մխիթարյանը լավագույն հնգյակում է

Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանը մոտենում է ավարտին։ Այսօր և վաղը կայանալու են կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները։ Այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին «Ինտերը» կխաղա «Միլանի» հետ, իսկ վաղը Մանչեսթերում «Սիթին» կընդունի Մադրիդի «Ռեալին»։


Նշենք, որ դիմակայությունների առաջին հանդիպումներում «Ինտերը» երկու անպատասխան գնդակ էր ուղարկել միլանյան մյուս թիմի դարպասը, իսկ Իսպանիայում «Ռեալն» ու «Սիթին» այդպես էլ չէին պարզել հաղթողին, ոչ-ոքի՝ 1-1 էր գրանցվել։

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանների հնգյակը, որում ընդգրկված է նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանը։  2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանների հնգյակը լուսանկարում՝ 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.