Հրազդան կիրճի երթևեկելի հատվածում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին ու կողաշրջվել

Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

 

«Մայիսի 14-ին, ժամը 16։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճի երթևեկելի հատվածում ավտոմեքենա է շրջվել:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.