Փրկարարները «Opel Astra»-ն դուրս են բերել Գետիկ գետի ափամերձ հատվածից

Գոշ-Ճամբարակ ավտոճանապարհին պատահար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

 

«Մայիսի 12-ին, ժամը 15։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Գոշ-Ճամբարակ ավտոճանապարհի առաջին կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Թ. Ղ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 10 մետր՝ սահել դեպի «Գետիկ» գետի ափամերձ հատված և բախվել ծառին:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.