Ավտովթար Երևանում․ բախվել են Tesla Model 3-ը և Hyundai Elantra-ն. Tesla -ն հայտնվել է Ռոդենի արձանի տարածքում․ shamshyan.com

Ժամը 18:45-ի սահմաններում Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են  Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Սուսաննա Մանուկյանի վարած Tesla Model 3 մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Գեղամ Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

 


Tesla-ն հայտնվել է Օգյուստ Ռոդենի արձանի տարածքում՝ կանաչ գազոնի մեջ:

 


Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Ռոման Չիլինգարյանն ու կրտսեր պարեկ Սահակ Միրզոյանը:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.