Վիրավորներից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում․ Ավանեսյան

Այս պահի դրությամբ ունենք չորս վիրավոր, նրանցից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար։

 

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նախարարը հայտնեց, որ վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում․

 

«Տարբեր տիպի վիրավորումներ են ստացել, զինվորները  Երևանում չեն, եթե կարիքը լինի, նոր կտեղափոխվեն։ Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում, մեր բժիշկները կապի մեջ են, ինչ օգնություն անհրաժեշտ է՝ տրամադրվում է։ Հիվանդանոցային համալիրը համալրված է  դեղորայքով  ու անհրաժեշտ բոլոր պարագաներով»,- ասաց նա։

Ավանեսյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Կարմիր խաչի  հետ և  միջազգային բոլոր հարթակները օգտագործում են  շտապօգնության մեքենայի վրա կրակելու հետ կապված տեղեկացնելու, հարցը բարձրացնելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.