Նման դրսևորումները դեմ են անգամ պատերազմի օրենքներին. ԱՆ-ն՝ Ադրբեջանի կողմից շտապօգնության մեքենայի թիրախավորման մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորումը․

 

«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

 

Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:

 

Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.