Բռնցքամարտի ԱԱ. Բաչկովի ու Մանասյանի մրցակիցները կիսաեզրափակչում․ Armsport

Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կկայանա կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանի հավաքականից ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը, գրում է Armsport.am-ը։

 

 

92 կգ քաշայինների կիսաեզրափակչում Մանասյանը պայքարի դուրս կգա ցերեկային մրցահերթում՝ ժամը 13:00-ից: Եզրափակչի ուղեգրի համար Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Աբես Ազիզ Մոհիդինի հետ:

 

 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:00-ից: Նրա մրցակիցը Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևն է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.