Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հովհաննես Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել:

 

Կիսաեզրափակչում Հարությունյանը մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Կանոնե Տոնասոյի հետ և 0-5 հաշվով պարտություն է կրել երեք ռաունդների արդյունքում և բավարարվել բրոնզե մեդալով:

 

Հայաստանն այսօր ևս 11 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում: Ցերեկվա մրցահերթում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, որն ուժերը կչափի Գերմանիայի ներկայացուցիչ Միլես-Ֆրանցիսս Օկայի հետ, 54 կգ քաշային Էրիկ Առստամյանը, որը կմենամարտի Վրաստանը ներկայացնող հայազգի Գոռ Այվազյանի հետ, 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը կիսաեզրափակչում կմրցի  ռուսաստանցի Մագոմեդ Պաշտաևի հետ:

 

Երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:30-ից պայքարի դուրս կգան 63,5  կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որը կմենամարտի ռումինացի Նիջու Արուն Տուդորույի հետ, 67 կգ քաշային Յուրա Բաբլումյանը, որը եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի ռուսաստանցի Ալեքսեյ Գուկովի հետ, 71 կգ քաշային Արման Միսկարյանը, որը կմրցի հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ, 75 կգ քաշային Արմեն Պողոսյանն ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցչի հետ, 80 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը և 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը,  92 կգ քաշային Իշխան Հովսեփյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.