Արժե միանալ արցախցի երիտասարդների՝ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման ստորագրահավաքին․ Բեգլարյան

«Արժե միանալ արցախցի մի խումբ երիտասարդների կազմակերպած այս ստորագրահավաքին՝ որպես իրազեկման և հանրային ձայնի բարձրացման մեխանիզմ»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը․

 
 

«ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

 
 

Ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ որոշումների կատարումը՝

◦ Ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից,

◦ Հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,

◦ Միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում,

◦ Գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում»»։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.