Մեր շահերն առաջին հերթին մենք պետք է պաշտպանենք․ Ռուբեն Վարդանյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

Միանում եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում թույլ չտալ Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականության իրականացումը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Կարևոր եմ համարում բոլոր հնարավոր միջոցներով ու ձևերով  մեր խնդիրը բարձրացնելը, աշխարհին Ադրբեջանի իրական նպատակները բացատրելը, որոնք  փաթեթավորված լինելով եվրոպական ականջահաճո տերմիններով ու բառերով, իրականում հանցավոր՝ էթնիկ զտման ու Արցախի հայաթափման նպատակ են հետապնդում:

Մեր շահերն առաջին հերթին մենք պետք է պաշտպանենք՝ աշխատելով բոլոր ուղղություններով, գործի դնելով բոլոր հնարավոր մեխանիզմները, նաև գործիքներ տալով տարբեր երկրներում Արցախի բարեկամներին՝ մեր շահերը դրսում ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Հուսով եմ՝ այս պահանջագիրը ևս այդպիսի մի գործիք կդառնա: 

Բոլորին, ովքեր ինձ գիտեն և վստահում են, կոչ եմ անում միանալ արցախահայության այս նախաձեռնությանն ու ստորագրել պահանջագիրը, որը հասանելի է այս հղումով՝ https://chng.it/SpVC2Rt9», - գրել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.