Մխիթարյանը չի մասնակցի «Էմպոլի»-ի հետ խաղին

«Ինտերը» ստիպված կլինի առանց Հենրիխ Մխիթարյանի խաղալ «Էմպոլիի» հետ Ա Սերիայի առաջիկա խաղում։ Հայ ֆուտբոլիստը չի մասնակցի հանդիպմանն անձնական պատճառներով, գրում է armsport.am-ը:

Մխիթարյանը չի հայտավորվել այս հանդիպմանը անձնական պատճառներով: Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք չունի և հաջորդ շաբաթ պետք է վերադառնա Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպմանը:

«Էմպոլիի» հետ հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 23-ին։ Այժմ «Ինտերը» 51 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղն առաջնությունում՝ հինգ միավորով զիջելով չորրորդ տեղում գտնվող «Ռոմային»:

34-ամյա հայ կիսապաշտպանն այս մրցաշրջանում Ինձագիի թիմի առանցքային ֆուտբոլիստներից է ՝ անցկացնելով 41 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Այդ խաղերում նա դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.