Մարտի 6-ին կոտրել էի ձեռքս ու 2 շաբաթ չեմ մարզվել․ Լիանա Գյուրջյան

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 215 կգ արդյունքով (95+120 կգ) զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը:

 

Լիանա Գյուրջյանը հայտնել է, որ մարտին վնասվածք էր ստացել, որից հետո 2 շաբաթ չէր մարզվել։

 

«Մարտի 6-ին կոտրել էի ձեռքս ու 2 շաբաթ չեմ մարզվել, մինչ դա գտնվում էի փայլուն մարզավիճակում, մինչև մարտի 25-ը չեմ մարզվել, դրանից հետո սկսեցի մարզումներս, բայց, քանի որ մրցումը շատ մոտ էր, չհասցրի լավ մարզավիճակ ձեռք բերել։

 

Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ ես նույն Գյուրջյան Լիանան եմ, ու դեռ շա՜տ կլսեք իմ անունը տարբեր հարթակներից: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են: Առողջ եղեք»,- գրել է Գյուրջանը սոցիալական ցանցի իր էջում։

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.