Մալխաս Ամոյանը` ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, հաղթանակ՝ վերջին վայրկյաններին (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

 

Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանատստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:

 

Ավելի վաղ, Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս էր եկել եզրափակիչ:

 

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.