Այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին. Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը հաղթանակը նվիրում է հայազգի զինվորներին:

 

«Հետաքրքիր առաջնություն ստավեց ու ադրենալինով լի: Ես լավ էի պատրաստվել, ինչը տվեց իր արդյունքը: Երկարատև մարզումների արդյունք էր: Երկուսս էլ լավ մարզավիճակում էինք և պատրաստ էինք: Երկուսիցս որն էլ լիներ չեմպիոն, տարբերություն չկար: Իմ այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոնը:

 

Հովհաննիսյանի խոսքով` երկրպագուների աջակցությունը մարզահամալիրում շատ օգնել է նրանց:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.