Ըմբշամարտի ԵԱ․ Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մրցումային երկրորդ օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Գրում է armsport.am-ը:
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մեր մարզիկը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից։
 
Այսօր Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթել է հունգարացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի մրցակցին։

 


Երեկ Արման Ավագյանը (79 կգ) կիսաեզրափակչում 10:12 հաշվով պարտվել էր Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Իսկ 65կգ Վազգեն Թևանյանը հաղթել էր կիսաեզրափակիչում և դուրս եկել եզրափակիչ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.