Սասուն Խաչատրյանի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու հրապարակմանը դատախազությունն ընթացք չի տվել. Tert.am

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել։ Այս մասին ի պատասխան Tert.am-ի հարցմանը՝ հայտնեցին դատախազությունից։

 

Ըստ գերատեսչության՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ հրապարակմամբ մատնաշված հանգամանքերով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։

 

«Միաժամանակ այն չի բովանդակում այնպիսի փաստեր, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել «Օպերատիվ հետախուզական գործունեությության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, հետևաբար հրապարակումը չի ուղարկվել իրավասու քննչական մարմին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատկով»,- ասված է դատախազության պատասխանի մեջ։

 

Հիշեցնենք, որ Infocom-ի հետաքննության համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատությամբ էականորեն ավելի ցածր գնով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.