Խնդրել ենք երաշխիքներ, դեռ հստակ չէ՝ արդյոք կմասնակցենք Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը. Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիա

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարել է՝ դեռ հստակ չէ՝ կմասնակցեն Հայաստանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, թե` ոչ:

 

«Մենք նամակով դիմել ենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիային և խնդրել պաշտոնական երաշխիք։ Սակայն դեռ պատասխան չենք ստացել: Այդ իսկ պատճառով դեռ հստակ չենք կարող ասել՝  արդյոք կմասնակցե՞նք Եվրոպայի առաջնությանը։ Հաստատման վերջնաժամկետը ապրիլի 11-ն է»,- ասված է հայտարարության մեջ։

 

Նշենք, որ ավելի վաղ ծանրամարտի միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և խնդրել է ապահովել իրենց մարզիկների անվտանգությունը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանում կայանալիք առաջնությանը կմասնակցի ադրբեջանցի 5 ծանրորդ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.