Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները. Գեղամ Մանուկյան

Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները։

 

Ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, ով խմբակցության այլ անդամների հետ այցելել է Տեղ գյուղ․

 

«Տեղ համայնքը անցնելուց հետո դեպի Բերձոր ճանապարհը փակ է ոստիկանների կողմից, հրաման կա որևէ մեկին չթողնել անցնել։ Նույնիսկ Տեղ գյուղից անզեն աչքով երևում է թշնամու առաջխաղացումը, ինժեներական աշխատանքները։

 

ԱԱԾ երեկվա հայտարարությունը ամբողջությամբ չի արտահայտում, ավելի շուտ մանիպուլացնում է իրավիճակը։ ԱԱԾ հաղորդագրությունը կես ճշմարտությունն է ներկայացնում։ Որոշակի կառույցների անգործության, չծրագրված աշխատանքի հետևանքով թշնամին հանգիստ առաջխաղացում է ունեցել»,-ասել է Մանուկյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.