ՌԴ-ն դժգոհ է Վրաստանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքից

Արևմուտքի ցանկացած փորձ՝ ոչ միայն միջամտելու, այլև ուղղակիորեն կառավարելու Վրաստանում իրավիճակը, անընդունելի են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նրա հայտարարությունները մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։


«Բացարձակապես անընդունելի ենք համարում ոչ թե պարզապես միջամտելու, այլ ներսից իրավիճակը ներքևից մեղմելու փորձերը՝ հասկանալի ինստիտուտների, այսպես կոչված ՀԿ-ների, այսպես կոչված, հասարակական գործիչների միջոցով»,-ասել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով՝ այս միջամտության նպատակը տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա ազդելու փորձ է։

Արևուտքը քիչ է մտածում «Վրաստանի տարածքում ապրող մարդկանց և ժողովուրդների բարեկեցության և անվտանգության մասինի»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին և 8-ին Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Մինչ ուշ գիշեր տևած հանրահավաքների ընթացքում ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ 
Մարտի 9-ի առավոտյան մայրաքաղաքում բողոքի ցույցերից հետո իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշեց հետ կանչել օրինագիծը, իսկ մարտի 10-ին պատգամավորները դեմ քվեարկեցին նախաձեռնությանը։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.