Պոլսո հայոց պատրիարքարանը տներ կհատկացնի երկրաշարժից տուժած հայերին

Պոլսո հայոց պատրիարքարանում որոշում է կայացվել լուծել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով անտուն մնացած հայերի խնդիրը։

 

Ինչպես տեղեկացնում է Agos թերթը, Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի երկրաշարժ հետևանքով անտուն մնացած հայերի համար նոր տներ կառուցելով։

 

Քննարկմանը մասնակցել են պատրիարք Սահակ Մաշալյանը, եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի նախագահները, ճարտարապետներ։

 

Քննարկվել է կոնտեյներ տնակներով ժամանակավոր ապահովել կարիք ունեցողներին, մինչև տները  վերականգնվեն կամ նորերը կառուցվեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.