Ոստիկանական ուժերը բռնի ուժով ԱԺ-ից բերման են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին. տեղի է ունենում հարցաքննություն. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

Ոստիկանական ուժերը, բռնի ուժի կիրառմամբ, ԱԺ-ից բերման են ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանին: Տեղի է ունենում հարցաքննություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդյանյանը:

Վերջինս անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքերին, թե Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։

«Նման որևէ հարձակում տեղի չի ունեցել: Եղել է կազմակերպված աադրանք, ինչը բազմիցս եղել է իշխանական պատգամավորների կողմից և այդ սադրանքը ստացել է պատասխան: Որևէ հարձակման մասին խոսելն ավելորդ է, չեմ կարծում, որ Վլադիմիր Վարդանյանն այն անձն է, որի վրա արժի անգամ մտածել հարձակվելու մասին»,-ասաց Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ նման սադրանքների նպատակը ադրբեջանական ուժերի առաջխաղացման վերաբերյալ հանրային օրակարգի շեղումն է. «Սա ակնհայտորեն իշխանական ուժի հերթական սադրանքն է և մեր գնահատականը սա է: Մնացածի մասին հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ 

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.