Նույնիսկ խաղալիք չարտահանել ՌԴ․ Ճապոնիայի որոշումը

Ճապոնիայի իշխանությունները ընդլայնել են Ռուսաստանի դեմ արտահանման պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։


Թարմացված ցանկը վերաբերում է ավիացիային, տիեզերական արդյունաբերությանը, անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ), պողպատե և ալյումինե արտադրանքին, օպտիկական մանրաթելերին, լուսանկարչական սարքավորումներին, խաղալիքներին, փազելներին և ձնագնացներին։

Այս մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, արգելվում է Ռուսաստան արտահանել աստղադիտակներ, հեռադիտակներ, օպտիկական գործիքներ, կողմնացույցներ, նավիգացիոն գործիքներ։ Ցանկում ներառված են տեսախցիկներ, որոնք հատուկ նախագծված են ստորջրյա և օդային լուսանկարչության համար, ինչպես նաև գոլֆի սայլեր։

Նշվում է, որ սահմանափակող միջոցառումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 7-ից։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.