Մոսկվան միջուկային զենք կկիրառի․ Լուկաշենկոն զգուշացրել է

Արևմուտքը պատրաստվում է ներխուժել Բելառուսի տարածք՝ երկիրը կործանելու համար։ 
Այդ մասին նա հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկրի ժողովրդին և Ազգային ժողովին ուղղված իր ուղերձի ժամանակ։


Նա հավելել է, որ Բելառուսի տարածքում միջուկային զենքի տեղակայումն անհրաժեշտ է երկրի անվտանգության համար։
Լուկաշենկոյի խոսքով, Ռուսաստանի կործանման սպառնալիքի դեպքում Կրեմլի ղեկավարությունը միջուկային զենք կկիրառի։

«Եթե Ռուսաստանի ղեկավարությունը գիտակցի, որ իրավիճակը սպառնում է Ռուսաստանի փլուզմանը, ապա կկիրառվի ամենասարսափելի զենքը։ Դա չի կարելի թույլ տալ»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ ուկրաինացիներն իզուր են հավատում, որ կարող են հաղթել միջուկային տերությանը. «Դա հիմարություն է, անհնար է հաղթել»։

Ա

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.