Մարդկանց առևանգում և սեռական բռնություն․ ՄԱԿ-ը մեղադրել է Կիևին

2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում այդ երկրի անվտանգության ուժերի կողմից մարդկանց առևանգման և ձերբակալման 91 դեպք է գրանցվել։ 


Այս տեղեկությունը հայտնել է ՄԱԿ-ում Գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) ղեկավար Ֆոլկեր Թյուրքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Իմ աշխատակազմը փաստագրել է ուկրաինական ուժերի կողմից հարկադիր անհետացման և կամայական ձերբակալությունների 91 դեպք: 

Մեր հարցաքննված 73 տուժածներից 53%-ը ենթարկվել է խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի»,- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած իր ելույթում ասել է Թյուրքը։

Նա նաև ընդգծել է, որ անհետացած և տուժած քաղաքացիները ենթարկվել են ֆիզիկական և սեռական բռնության։ Առևանգումներ ասելով, OHCHR-ը նկատի ունի Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից առանց որևէ ակնհայտ պատճառի ձերբակալություններն և կալանավորումները։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.