Կհաղթե՛նք, ՌԴ-ից ոչ մի հետք չենք թողնի մեր հողի վրա․ Զելենսկի

Ուկրաինան երկար ճանապարհ է անցել ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից։ Սակայն թե՛ երկիրը, թե՛ նրա բնակիչները կարողացան դիմակայել բոլոր փորձություններին։  Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձում։


«Ուկրաինան անցել է փետրվարի ամենավատ օրերի միջով։ Այս ձմեռն էլ հաղթահարեցինք։ Մենք նախապատրաստում ենք մեր հաջորդ քայլերը, մեր ակտիվ գործողությունները։ Մենք պատրաստում ենք մեր մոտալուտ հաղթանակը»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով, երկրի տարածքում ոչ մի ռուսական հետք չի մնա, իսկ սարսափելի հանցագործությունների բոլոր մեղավորները կպատժվեն։

«Ուկրաինան կհաղթի ռազմաճակատում, Ուկրաինան կհաղթի վերականգնման գործում, Ուկրաինան կհաղթի արդարության վերադարձով։ Մենք Ռուսաստանի ոչ մի հետք չենք թողնի մեր հողի վրա։

Եվ ոչ մի թշնամու անպատիժ չենք թողնի։ Մենք այս հարցով նորություններ ենք պատրաստում»,- շեշտել է նա։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.