ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար

ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտական պատրաստ է ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանի անվտանգության ապահովման և օգնություն ցուցաբերելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:

 

Շուվալովի խոսքով՝ օգնության միջոցներն արդեն ներառված են Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.