Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու. հիմնական ուղղությունները Սյունիքն ու Երասխն են. Գեղամասարի նախկին համայնքապետ. «Փաստինֆո»

Ադրբեջանցիներն ամրացնում են դիրքերը՝ հատկապես նրանք, որոնք 2022թ. սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո դրել են զավթած տարածքներում։ Նրանց շարժից հասկացվում է, որ ինչ-որ բանի են պատրաստվում։

 

Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը։

 

«Ադրբեջանցիների շարժից հասկացվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ բան է լինելու։ Ճիշտ է՝ Վարդենիսի ուղղությամբ կուտակումներ կան, բայց ես հակված եմ կարծելու, որ հիմնական ուղղությունները լինելու են Սյունիքն ու Երասխը։ Վարդենիսով ուզում են շեղել մեր ուշադրությունը։ Ցավալին այն է, որ էստեղ ինչ-որ «խաղաղության դարաշրջանից» են խոսում. թշնամին ինչի է պատրաստվում, մենք ինչով ենք զբաղված...»,-ահազանգում է Ավետյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.