Վաղը կեսօրից հետո ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում․ Գագիկ Սուրենյան

Այս մարտն ամենատաք մարտերից մեկն էր, ամսական միջին ջերմաստիճանը միջինից բարձր էր 4-5 աստիճանով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

 

«Մեր երկրին Սկանդիվաիայից մոտենում են արկտիկական ցուրտ օդային հոսանքեր, այս հոսանքների ներհոսքը մեր Հանրապետությունում սկսվել է։ Դրան առաջինը արձագանքել են Հանրապետության հյուսիսային մարզերը՝ Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնը, որտեղ արդեն այսօր առկա է ջերմաստիճանի նվազում՝ 10-12 աստիճանով։ Վաղը այդ ցիկլոնի ուժը կտրուկ մեծանալու է, ամենամեծ ուժգնությունը դիտվելու է վաղը երեկոյան, ավելի շատ 4-ից հետո։ Եթե այսօր տեղումներ սպասում ենք Հանրապետության առանձին շրջաններում, ապա վաղը կեսօրից հետո տեղումներ են սպավում Հանրապետության ողջ տարածքում, որոնք լեռնային ու նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան տեսքով ու միայն շատ ցածրադիր հատվածներում թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով»,- ասաց Սուրենյանը։

 

Նա նշեց, որ այսօր՝ մարտի 30-ին, միջին ջերմաստիճանը կիջի 5-6 աստիճանով, իսկ մարտի 31-ին ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.