Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են «Hyundai Sonata»-ն և «Mercedes-Benz E-550»-ը․ կան տուժածներ

Մարտի 29-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Ա․ Ա․ ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz E-550» (վարորդ՝ Ն․ Գ․ ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենանները:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ վարորդներին, «Hyundai Sonata» ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ին (ծնված 1982 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնությանը, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները Ա․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա․ Ս․-ինը՝ բավարար, իսկ Ն․ Գ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.