Գիլոյանն ասաց՝ ԿԳՄՍՆ-ն կաջակցի ինձ բնակարան ձեռք բերելու հարցում, իսկ հետո ասաց՝ փող չունեն տալու, 800 դոլար բեհը կորավ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարված բռնցքամարտիկը դիմում է վարչապետին

Հարգելի հայրենակիցներ, նախ շնորհակալ եմ բոլոր այն գրառումների ու մեկնաբանությունների համար, որոնք կապված էին իմ վերջին հայտարարության հետ։ Ես իմ հայրենիքն ու իմ հայ ժողովրդին շատ եմ սիրում, եւ որտեղ էլ լինեմ, այդ փաստը միշտ կմնա։ Վիրավորված չեմ նաեւ այն մարդկանցից, ովքեր քննադատաբար մոտեցան իմ հայտարարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան նիր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ անդրադառնալով իր՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ երկիր տեղափոխվելու վերաբերյալ գրառմանը:

 

«Բայց ցանկանում եմ Ձեզ հայտնել կարեւոր մեկ տեղեկություն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ստել է»,- գրել է նա և նրկայացրել մանրամասներ.

 

«Ամիսներ առաջ իմ տուն է այցելում Գիլոյանը, որում բնակվում եմ ես։ Նա հայտարարում է, որ պետք չէ աղմուկ հանել, ԶԼՄ-ներին հարցազրույց տալ, ԿԳՄՍ-ն կաջակցի բնակարանի ձեռքբերման հարցում, այդ թվում եւ կանխավճարի։ Գիլոյանն առաջարկում է ինձ բնակարան փնտրել։ Ես անմիջապես անում եմ դա։ Գտնում եմ բնակարան, (երկրորդական շուկայում) տալիս տանտիրոջը 800 դոլար, որպեսզի մնացածն էլ ձեւակերպվի բանկում, իսկ դա վճարվի իմ աշխատավարձից։ Ու երբ այս ամենից հետո զանգահարում եմ Կ. Գիլոյանին, նա ասում է, որ փող չունեն տալու, եւ գնամ գումար ուզեմ UCOM-ից։ Թե ինչ կապ ուներ այդ ընկերությունը, կամ ինչու պետք է ինձ գումար տար, այդպես էլ պարզ չդարձավ։ Ակնհայտ է, որ այդ ամենը նա արեց նրա համար, որպեսզի աղմուկ չբարձրացնեի, բայց հիմա ժամանակն է կատարվածին ու իրերին տալ իրենց անունները»:

Իսրայելյանը հայտնել է, որ 4մլն 600 հազար դրամ ԿԳՄՍ-ն իրեն չի տվել։

«Դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ակնկալիքով, որ մանրամասն կտեղեկանա կատարվածի վերաբերյալ եւ թույլ չի տա, որ պետական ապարատում ու սպորտի ոլորտում լինեն մարդիկ, որոնք մեղմ ասած ստախոս են:

Որի պատճառով իմ տված տան բեհը կորավ…»,- գրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.