2022-ին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ. ԿԳՄՍՆ-ից արձագանքել են մարզիկի մեղադրանքներին

Բռնցքամարտի 2022 թ. Աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։ Այդ մասին մարզիկը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

 

Իսրայելյանը տեղեկացրել է, որ այլ երկիր է մեկնում։ 19-ամյա բռնցքամարտիկն իր որոշումը պարզաբանել է պատկան մարմինների անտարբերությամբ, որոնք «իր հաջողությունները չեն գնահատում»։

 

Թեմայի վերաբերյալ «Լուրերը» հեռախոսազրույց է ունեցել ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի հետ:

 

Շահբազյանը տեղեկացրեց՝ Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները:

«2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով»,- հայտնեց Շահբազյանը:

Հիշեցնենք՝ Իսրայելյանը 2022-ի դեկտեմբերի 7-ին նույնպես գրառում էր արել սոցցանցերում՝ նշելով, որ մտադիր է այլ երկրի դրոշի տակ ելույթ ունենալ և վրդովմունք հայտնել, որ իրեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.