Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի ՀՀ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարության մասին

Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։

 

«Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա, ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը կամ ովքեր ռուսներին բացատրում էին, թե իրենք ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու, իսկ եթե այստեղ այլ ցանկություններ կան, որոնք ինչ-որ ձևով նշմարվում են, դա արդեն միայն ՀՀ իշխանություների պրոբլեմը չէ, դա նաև Հայաստանի քաղաքացիների անվտանգության խնդիրն է», - ասաց նա՝ հավելելով, որ սա այն տեղն է, որտեղ շատ երկար մտածել պետք չէ, այլ պետք է ճիշտ որոշում կայացնել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.