Մեր «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իրենց վարած դիվանագիտության ընթացքում թուրքական «Բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում․ Սերժ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի վարած դիվանագիտության ընթացքում թուրքական «Բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է իրենց վարած «ֆուտբոլային դիվանագիտությունը» տարբերվում ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունից։

 

«Տարբերությունը հետևյալում է․ մեր ժամանակ «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ իրենց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք սրտի, թուրքական «Բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում», - ասաց Սերժ Սարգսյանը։

 

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր դրական ու բացասական հետևանքներին՝ ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ չգիտի, թե հարաբերությունների կարգավորուն ինչ կտա ՀՀ-ին, քանի որ շատ բան է խառնվել։

 

«Անկեղծ ասած՝ այն ժամանակ մեր նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհները բացելն էր կամ տնտեսական նպատակները, մեր հիմնական նպատակը Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Մեր ցանկությունն էր, որպեսզի Թուրքիային հեռու պահեինք Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։ Եթե մի սկզբունքային որոշում ես կայացնում, ապա ինքդ քո ներսում հաշվարկում ես՝ եթե ստացվի ինչն է լինելու օգուտը, եթե չստացվի՝ ինչն է լինելու։ ես Կարծում եմ, որ նույնիսկ չստացվելու պարաագայում մենք բավական օգուտներ քաղեցինք, որովհետև միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք։ Իսկ թե հիմա ինչ կտա՝ չգիտեմ», - ասաց նա։

ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ են բանակցում իշխանությունները։

«Մենք մեր բանակցային փաթեթը հրապարակել էինք։ Դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի մասին են բանակցում, ինչ են խոսոում։ Ուրիշ բան, որ հաճախ կրկնում են՝ առանց նախապայմանների է։ Կրկնում են, որ չմոռանան։ Բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների է, թե՞ նախապայմաններով, որովհետև ուրիշ հայտարարություններ էլ են հնչում», - նշեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.